ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Պենտագոնը ՌԴ-ին կոչ է արել հստակեցնել Ուկրաինայի հետ սահմանին ուժերի տեղաշարժի հետ կապված մտադրությունները
10:52, 07.04.2021 | mamul.am
5563 | 0

ԱՄՆ-ը լիովին չի հասկանում Ուկրաինայի հետ սահմանին ուժերի տեղաշարժի հետ կապված Ռուսաստանի մտադրությունները և Մոսկվային կոչ է արել հստակեցնել դրանք: Այս մասին երեքշաբթի լրագրողներին հայտնել Է Պենտագոնի մամուլի քարտուղար Ջոն Քիրբին։
«Մտադրությունը լիովին պարզ չէ, և մենք կոչ ենք անում Ռուսաստանին ավելի հստակեցնել դրանք»,-ասել է նա:
«Մենք տեսել ենք, որ նրանք ուժեղացնում են իրենց ռազմական ներկայությունը հարավ-արևելյան ուղղությամբ, այդ թվում՝ Ղրիմում»,-ասել է Քիրբին: «Մեզ համար դժվար է այս պահին խոսել նրանց մտադրությունների մասին։ Դա մտահոգիչ է, և մենք շարունակում ենք հետևել դրան»,-հավելել է նա։
Պենտագոնի ներկայացուցիչը հրաժարվել է պատասխանել այն հարցին, թե արդյոք Վաշինգթոնը կարծում է, որ ռուսական զորքերն արդեն գտնվում են Ուկրաինայի արևելքում:
«Ես փորձում եմ խուսափել այնտեղ կոնկրետ գործողությունների, հատկապես այլ երկրի զինվորականների գործողությունների մասին խոսակցություններից»,-ասել է նա:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր