ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Նյու Յորքի բնակելի շենքում բռնկված հրդեհի հետևանքով 21 մարդ է տուժել
14:16, 07.04.2021 | mamul.am
7361 | 0

Նյու Յորքի բնակելի շենքում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 21 մարդ է տուժել: Այս մասին Instagram-ում հայտնել է քաղաքի հրշեջ ծառայությունը։

«Ներկայումս տարհանվել է 90 ընտանիք՝ մոտ 240 մարդ։ Դեպքի վայրում են գտնվում ավելի քան 350 հրշեջներ և շտապօգնության աշխատակիցներ: Բարեբախտաբար, լուրջ վնասվածքներ չկան, տուժածները 21 հոգի են, նրանց թվում 16-ը հրշեջներ են, նրանք տեղափոխվել են մոտակա հիվանդանոցներ»,-նշված է հրշեջ ծառայության հաղորդագրության մեջ:
Ինչպես նշում է CNN հեռուստաալիքը, հրդեհը տեղի է ունեցել Քուինս շրջանում՝ 150 բնակարանանոց շենքում: Հրդեհը սկսվել է 6-րդ հարկի բնակարանում և արագորեն տարածվել ավելի բարձր հարկերում, քանի որ բնակարանի սեփականատերը, հեռանալիս դուռը բաց է թողել:

Նյու Յորքի բնակելի շենքում բռնկված հրդեհի հետևանքով 21 մարդ է տուժել
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր