ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+25 °C
ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ի անդամ երկրները քննարկել են Ուկրաինայի սահմանների մոտ ՌԴ ռազմական ակտիվության աճը
13:04, 08.04.2021 | mamul.am
5832 | 0

ԱՄՆ-ի, Կանադայի, Լիտվայի, Լեհաստանի և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները խորհրդակցություն են անցկացրել և քննարկել Ուկրաինայի սահմանների մոտ Ռուսաստանի ռազմական ակտիվության աճը: Հանդիպումը, որին մասնակցել են Միացյալ Նահանգների պաշտպանության փոխնախարարի պաշտոնակատար Ամանդա Դորին և ՆԱՏՕ-ի նշված անդամ երկրների գործընկերներն, անցկացվել է առցանց ձևաչափով: Այս մասին հայտնում է Պենտագոնի կայքը։
Ինչպես հաղորդվում է, խորհրդակցության մասնակիցները քննարկել են իրենց անհանգստացնող հարցերը՝ տարածաշրջանում Ռուսաստանի ռազմական ակտիվության ավելացման վերաբերյալ:
Նշվում է, որ նրանք նաև «հաստատել են իրենց անվերապահ աջակցությունն Ուկրաինայի ինքնիշխանությանը, նրա տարածքային ամբողջականությանն ու եվրատլանտյան ձգտումներին»:
Պենտագոնի հայտարարության մեջ նաև ընդգծվում է, որ «Ռուսաստանի ապակայունացնող գործողությունները խաթարում են լարվածության թուլացումը, որը ձեռք է բերվել ԵԱՀԿ-ի միջնորդությամբ 2020 թվականի հուլիսի 27-ի համաձայնագրով»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր