ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +5 °C ... +15 °C Վաղը`+20 °C
Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը կոչ է արել վարչապետին ճանաչել Հայոց ցեղասպանությունը
14:04, 08.04.2021 | mamul.am
5540 | 0

Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին ընդառաջ՝ Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը բաց նամակ է հղել տեղի հայ համայնքի անունից՝ կոչ անելով վարչապետ Սքոթ Մորիսոնին ճանաչել Օսմանյան կայսրության կողմից հայերի, ինչպես նաև ասորիների և հույների դեմ իրականացված ցեղասպանությունը:

Նամակում համայնքը կոչ է արել վարչապետին պաշտպանել իր սեփական համոզմունքները, որոնք նա արտահայտել է 2011 թվականի մայիսի 26-ին խորհրդարանում իր ելույթի ժամանակ՝ «Հայոց ցեղասպանությունը համարում եմ մարդկության դեմ ուղղված մեծագույն հանցագործություններից մեկը: Կարևոր է, որպեսզի մենք ճանաչենք Հայոց ցեղասպանությունն այնպես, ինչպես այն եղել է»։

Նշվում է, որ վարչապետ դառնալը չպետք է պատճառ լինի սեփական արժեքների ու կարծիքի փոփոխման համար։

«Ավստրալիայի 50 հազարանոց հայ համայնքի անունից կոչ ենք անում ձեզ 1915 թվականի իրադարձությունները պաշտոնապես բնութագրել իրենց իսկական անունով՝ Ցեղասպանություն»,- ասված է նամակում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր