ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. հայ գերիների խումբ է Բաքվից վերադառնում Երևան. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ
21:48, 08.04.2021 | mamul.am
12536 | 0

Հայ գերիների խումբ է Բաքվից վերադառնում Երևան:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահի հետ երեկվա հանդիպմանը Հայաստանի վարչապետը կրկին բարձրացրել է գերիների հարցը և ընդգծել՝ այս խնդիրը մինչ օրս չի կարգավորվել։ Փաշինյանը Վլադիմիր Պուտինի հետ զրույցում հիշատակել է նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրված հայտարարության 8-րդ կետը, որով կողմերը պայմանավորվել են կատարել ռազմագերիների և այլ ձերբակալված անձանց ու զոհվածների դիակների փոխանակում:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանը «Ազատությանը» տեղեկացրել է, որ հայկական կողմը ՄԻԵԴ է ուղարկել 250 անձի վերաբերյալ դիմումներ: 230-ի վերաբերյալ Ստրասբուրգի դատարանը կիրառել է միջանկյալ միջոց և հաշվի առնելով անցած ամիսներին վերադարձածներին՝ այժմ ՄԻԵԴ-ի ուշադրության ներքո է 183 անձի գործ։ Սրանցից միայն 72-ի մասին է, որ Ադրբեջանը տեղեկություններ է տրամադրել Ստրասբուրգ՝ պարզաբանելով, որ այդ անձինք գտնվում են իր տարածքում։ Նրանց մեջ են նաև եռակողմ հայտարարությունից հետո գերեվարված պահեստազորայինները։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր