ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. Բաքվից եկած ինքնաթիռը գերիներ չի բերել
22:32, 08.04.2021 | mamul.am
14169 | 0

Քիչ առաջ լուրեր էին տարածվել, որ այսօր ռազմագերիների հերթական խումբն է վերադառնում Հայաստան։

Սակայն քիչ առաջ պարզվեց, Բաքու-Երևան ինքնաթիռը կես ժամ առաջ վայրէջք է կատարել առանց գերիների։ Հավանաբար, չեն կարողացել պայմանավորվել գերիների վերադարձի հարցի շուրջ։

Րոպեներ առաջ իրենց հարազատների վերադարձին սպասող ծնողներին այս մասին տեղեկացրեց նաև հարազատներից մեկը՝ կոչ անելով գնալ ու միանալ Պաշտպանության նախարարության շենքը պաշարածներին:

Հիշեցնենք, որ այս պահին օդանավակայանը բազմամարդ է, Բաքվում գտնվող հայ գերիների ծնողներն սպասում են իրենց որդիներին։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր