ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+28 °C
ՊՆ-ում իրավիճակը գերլարված է. աշխատակիցներին իջեցրել են բունկեր, մի քանի գեներալ, պատից թռչելով, փախել է. «Մեդիապորտ»
23:48, 08.04.2021 | mamul.am
15963 | 0

«Մեդիապորտ»-ի աղբյուրի փոխանցմամբ՝ մի շարք գեներալներ պատի վրայից թռչելով փախել է նախարարության շենքից: Փախուստի դիմածների թվում է գեներալ Ալբերտ Մարդոյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ անհետ կորած զինվորների հարազատները շղթաներով ու մեքենաներով արգելափակել են ՊՆ շենքի ելումուտը՝ հայտարարելով, որ հոգնել են իշխանության ստերից և պահանջում են իրենց զավակներին:

Այս պահին ՊՆ շենքի մոտ են հավաքվում նաև գերության մեջ գտնվող տղաների հարազատները, որոնց իշխանությունն այսօր խաբել էր՝ խոստանալով, որ վերադարձնելու է ռազմագերիների նոր խմբի: Ծնողները հավաքվել էին Էրեբունի օդանավակայնում, մինչդեռ դատարկ ինքնաթիռ էր վայրէջք կատարել:

ՊՆ շենքի մոտ այս պահին մեծ թվով ոստիկաններ են բերվել, որոնք արգելում են նկարահանումներ անել:

Աղբյուրին հաջողվել է ձեռք բերել ՊՆ՝ շղթայված դարպասների կադրերը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր