ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+3 °C, +3 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Ոչ միայն սահմանամերձ գյուղերի բնակիչները պիտի զենք կրեն, այլ՝ ՀՀ բոլոր քաղաքացիները». Սերգեյ Բագրատյան
12:00, 09.04.2021 | mamul.am
6038 | 0

«Զենքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու նախագծի քննարկման ժամանակ նախագծի համահեղինակ Սերգեյ Բագրատյանն առաջարկեց ՀՀ բնակչությանը, ովքեր ի զորու են, հնարավորություն տալ զենք կրելու: Նշենք, որ նախագծով առաջարկվում է սահմանամերձ շրջանների բնակիչներին հնարավորություն տալ զենք ունենալու և հարկ եղած դեպքում իրենց պաշտպանելու:

Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը կարևոր գնահատեց առաջարկվող փոփոխությունները. «Նման կարգավորումները զենքի հետ կապված սահմանամերձ գյուղերում շատ կարևոր և անհրաժեշտ են: Բայց այս ամենը պետք է լինի շատ տրամաբանված, մտածված՝ սկսած զենքի պահպանությունից մինչև օգտագործում: Գյուղացին պետք է աշխատի, և նա իր տանը պետք է ունենա միջոց, որով անհրաժեշտության դեպքում կարողանա պաշտպանել իրեն»,- ասաց Քոչարյանը:

Նախագծի համահեղինակ Սերգեյ Բագրատյանն էլ իր հերթին նկատեց, որ այս ամենին զուգահեռ պետք է գիտակցել բոլոր այն ռիսկերը, որոնք կարող են բերել վերոնշյալ փոփոխությունները. «Իմ առաջարկն այնպիսին է, որ ոչ միայն սահմանամերձ համայնքները, այլ բոլոր քաղաքացիները, որոնք ի վիճակի են զենք կրելու, պետք է զենք կրեն»,- հայտարարեց Բագրատյանը:

Նախագծի հեղինակներ Արմեն Խաչատրյանը և Սերգեյ Բագրատյանն առաջարկեցին հարցի քննարկումը հետաձգել երկու ամսով, քանի որ շտկումների կարիք կա: Հեղինակների առաջարկն ընդունվեց հանձնաժողովի կողմից:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր