ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +13 °C ... +23 °C Վաղը`+27 °C
«Մուրադովը հո Նավալնին չէ՞, որ ասի՝ Պուտինը չկարողացավ կամ չուզեց․ նա կայսերական զինվորական է»․ Հ․ Բադալյան
19:32, 09.04.2021 | mamul.am
3085 | 2

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մուրադովը Նավալնին հո չէ՞, որ ասի՝ Պուտինը չկարողացավ կամ չուզեց: Մուրադովը հո հայկական գեներալակազմի որոշ գեներալներից չէ՞, որ կամա թե ակամա քաղաքական գնահատական տա իր քաղաքական ղեկավարին։
Մուրադովը պետք է պահի իր գերագույն գլխավորին ցանկացած իրավիճակում, որովհետև նա կայսերական զինվորական է՝ անկախ էդ կայսրության հանդեպ որևէ մեկի վերաբերմունքից: Իսկ Պուտինին պահելու համար պետք էր պատասխանատվությունը դնել հայկական կողմի վրա: Հայկական կողմն էլ թերևս վաղուց պետք է կարողանա հաշվարկել էդ իրողություները և առավելագույնն անել «պադստավկա» չլինելու համար:
Գուցե հաշվարկում են, չգիտեմ, շատ մանրամասներ ինձ հայտնի չէ:
Բայց Մուրադովը մարդ է ու նյարդայնանում է, ու խոսում էր նյարդայնացած, որովհետև ներսում խոսում է Բաքվի վիրավորած գեներալական արժանապատվությունը՝ за державу обидно, որ ստիպված է կռանալ էրդողալիևի առաջ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր