ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Կրեմլը պատրաստվում է իրեն ձեռնտու կերպով վերադասավորել կառավարման համակարգը Հայաստանում»․ Արա Պապյան
19:44, 09.04.2021 | mamul.am
2797 | 1

«Կրեմլի ցուցումով իշխանությունները հայտարարել են արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին»,- այսօր՝ Ազգային-ժողովրդավարական բևեռի հանրահավաքի ժամանակ, հայտարարեց ԱԺԲ խորհրդի անդամ Արա Պապյանը։
«Կրեմլը պատրաստվում է իրեն ձեռնտու կերպով վերադասավորել կառավարման համակարգը Հայաստանում»,- նման համոզմունք հայտնեց նա։
«Մենք ընտրությունները չենք համարում ճգնաժամի լուծման հնարավորություն, այլ ընդհակառակը՝ տեսնում ենք, որ եթե դրանք տեղի ունենան, ապա ճգնաժամն էլ ավելի կխորանա և, ի վերջո, էապես կվնասի մեր երկրին»,- ասաց նա։
«Այդ պատճառով մենք վերահաստատում ենք մեր մարտավարությունը․ եթե ԱԺ-ը լուծարելու նպատակով վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա, մենք պետք է կարողանանք համախմբված ժողովրդի կամքը պարտադրել ԱԺ-ին և ստիպել, որ այն ոչ թե լուծարվի, այլ վարչապետ նշանակի ժողովրդի թեկնածուին, որն էլ կկազմի հակաճգնաժամային անցումային Կառավարություն»,- հավելեց Պապյանը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր