ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
Միջազգային սանկցիաների կիրառումը պետք է ստիպի Ադրբեջանի իշխանություննե րին կատարելու միջազգայնորեն ստանձնած պարտավորությունները. ԱՀ ՄԻՊ
20:04, 09.04.2021 | mamul.am
2070 | 0

Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հայտարարություն է տարածել․ «Պատերազմի ընթացքում և դրանից հետո հայ ռազմագերիների և քաղաքացիական գերեվարված անձանց մասնակցությամբ հրապարակված տեսանյութերի ամենամակերեսային ուսումնասիրությունը, դրանցում գերեվարված անձանց նկատմամբ անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքի դրսևորումները, որոնք փաստագրվել են նաև միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների կողմից, ավելի քան բավարար են՝ արձանագրելու գերիների վերադարձի բացարձակ հրատապությունը:

Ադրբեջանական իշխանությունների կողմից հարցի քաղաքականացումը և արհեստական խոչընդոտների հարուցումը ի ցույց են դնում, որ այդ երկրում քաղաքակիրթ կոչերն ու հորդորները չեն հասկանում և այլևս կասկածից վեր է, որ Ադրբեջանի նկատմամբ միջազգային սանկցիաների կիրառումը պետք է ստիպի այդ երկրի իշխանություններին կատարելու միջազգայնորեն ստանձնած պարտավորությունները:

Այս ֆոնին Ադրբեջանի կողմից հայերի հետ խաղաղ գոյակցության թեզերն ուղղակի կեղծ շղարշ են, որոնցով փորձ է արվում թաքցնելու հայերի նկատմամբ ատելությամբ լցված ադրբեջանական հասարակության և այդ ատելությունն իր գործողություններով օրեցօր սնուցող իշխանությունների իրական նպատակներն ու ծրագրերը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր