ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +13 °C ... +23 °C Վաղը`+27 °C
«Ես հայտարարում եմ պաշտոնապես հիմա մի հատ բան»․ Միքայել Մինասյան
20:48, 09.04.2021 | mamul.am
12368 | 0

«Ես հայտարարում եմ պաշտոնապես հիմա մի հատ բան, որ ես երբեք այս ընտրությունների նախաշեմին չեմ սատարելու որևէ ուժի՝ լինի դա իշխանամետ, իսկ դրանք շատ են, մենակ «Իմ քայլը» չի, Նիկոլ Փաշինյանն իշխանամետ ընդդիմադիրների բանակ ունի, թե՝ իրապես ընդդիմադիր»,- այսօր՝ հարցազրույցի ժամանակ, հայտարարեց Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։
«Իմ ոչ մի ընկեր համախոհ չի լինելու ոչ ոքի ցուցակում, եթե նա ինչ-որ մեկի ցուցակում է, ապա ո՛չ իմ ընկերն է, բառի լայն իմաստով, ո՛չ՝ համախոհը»,- ասաց նա:
«ՀՀ-ում եկել է անկեղծության պահը․ եթե ուզում ես զբաղվես քաղաքականությամբ, ուրեմն պետք է ստանձնես ուղիղ ձևով պատասխանատվություն։ Եթե ես որոշեմ մասնակցել այս ընտրություններին, ապա ես դա անելու եմ իմ դեմքով, իմ ընկերների ու այն մարդկանց հետ, ում համար ես կրելու եմ ուղիղ պատասխանատվություն և այո՛, ես հեռացնելու եմ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից: Բացի որ հեռացնելու եմ՝ պատժելու եմ, և ապացուցելու եմ աշխարհին, որ Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդի թշնամին է, դավաճան և մարդասպան»,- ասաց նա:

Միքայել Մինասյանի խոսքով՝ ընտրությունները հնարավորություն են բոլորի համար՝ ցույց տալու, թե ով՝ ով է:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր