ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +17 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Օնիկ Գասպարյանն իր վրայից փորձեց մաքրել ռազմական խայտառակ պարտության արյունը». Միքայել Մինասյան
21:24, 09.04.2021 | mamul.am
5104 | 0

«Օնիկ Գասպարյանն արեց աշխարհի միակ օնլայն ռազմական հեղաշրջումը՝ տենց բան չի եղել, երբ ինտերվյուներով հեղաշրջում անես»,- այսօր՝ հարցազրույցի ժամանակ, հայտարարեց Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։
«Իրականում ես չեմ մտնում իրավական թեմայի մեջ, բայց երբ ԳՇ պետն իր անհամաձայնությունն է հայտնում քաղաքական ղեկավարությանը և կոչ է անում հեռանալ իշխանությունից, դա այդքան էլ հեղաշրջում չէ, բայց այդքան էլ պարկեշտ պահելաձև չէ»,- նշեց նա։
«Այդ ժամանակ ընդդիմությունը միանգամից գնաց և պալատկաները շարեց Բաղրամյանի վրա, որովհետև Օնիկ Գասպարյանը, ժամանակակից լեզվով ասած, արտադրեց կոնտենտ»,- նկատեց Մինասյանը։
«Բոլորս սկսեցինք խաբել մեզ, որ, ա՛յ, հիմա Օնիկ Գասպարյանը... Առանց հիշելու, թե ինչու դա արեց»,- ասաց Միքայել Մինասյանը՝ նշելով, որ Օնիկ Գասպարյանն իր վրայից այդկերպ մաքրեց ռազմական խայտառակ պարտության արյունը, կամ փորձեց մաքրել։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր