ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Պետերբուրգում վիճաբանությունից հետո 10 արտասահմանցի է բերման ենթարկվել
19:12, 11.04.2021 | mamul.am
4877 | 0

Սանկտ Պետերբուրգում ոստիկանությունը բերման է ենթարկել 10 արտասահմանցու՝ քաղաքի կենտրոնում տեղի ունեցած վիճաբանությունից ու կրակոցներից հետո: Բերման ենթարկվածներից մեկը վիրավոր է եղել, նա հոսպիտալացվել է: Քաղաքի հիվանդանոցներից մեկում հայտնաբերվել է միջադեպի մեկ այլ վիրավոր մասնակից: Վերջինը ցուցմունք տալուց հրաժարվել է: Ոստիկանության բաժին են տեղափոխվել Միջին Ասիայի երկրների և ծագումով հյուսիսկովկասյան հանրապետության քաղաքացի:

Վիճաբանությունը տեղի է ունեցել ապրիլի 10-ին: Բերման ենթարկվածները 16-32 տարեկան են:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր