ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +26 °C Վաղը`+25 °C
#Netflix-ը կցուցադրի արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի կազմակերպության կողմից նկարահանված վավերագրական սերիալը
00:12, 12.04.2021 | mamul.am
28687 | 0

Netflix ընկերությունը հայտարարել է հասարակական կազմակերպության կողմից ստեղծված վավերագրական սերիալի նկարահանումների մեկնարկի մասին, որը հիմնել են արքայազն Հարրին և նրա կինը՝ դերասանուհի Մեգան Մարքլը: Այս մասին հայտնում է ընկերության պաշտոնական կայքը։
«Անպարտելիների սիրտը» (Heart of Invictus) վավերագրական բազմասերիանոց շոուն կպատմի «Անպարտելի խաղեր» (Invictus Games) սպորտային միջոցառման մասնակիցների մասին, որը տեղի կունենա Հաագայում՝ 2022 թվականին: Սյուժեի կենտրոնում մարզիկների և մրցումների կազմակերպիչների կյանքն է՝ դրան պատրաստվելու ժամանակ։
Շոուի արտադրությամբ զբաղվում է Archewell հասարակական կազմակերպության կրեատիվ բաժինը, որը Netflix-ի հետ համագործակցությամբ հիմնվել է Սասեքսի դուքսի և դքսուհու կողմից: Սերիալի վրա աշխատում են նաև ռեժիսոր Օռլանդո ֆոն Այզինդելը և պրոդյուսեր Ջոանա Նաթասեգարան, որոնք հայտնի են «Օսկար» մրցանակի դափնեկիր «Սպիտակ սաղավարտներ» վավերագրական ֆիլմով։
«Անպարտելի խաղեր» բարեգործական նախագիծը ստեղծվել է Արքայազն Հարրիի նախաձեռնությամբ, որը նախատեսված է հաշմանդամ դարձած նախկին և գործող զինվորականների համար:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր