ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
Չինաստանում 2 ձեռք ունեցող ռոբոտն ինքնուրույն սուրճ և թեյ է պատրաստում
00:20, 12.04.2021 | mamul.am
11436 | 0

Չինական Orion Star Technology Co. Ltd. ընկերությունը վերջերս մշակել է Zhi Ka Master սուրճի պատրաստման ռոբոտացված համակարգ, հաղորդում է Yanko Design-ը:
Zhi Ka Master-ը սուրճի պատրաստման համակարգ է, որտեղ օգտագործվում են 2 ձեռք ունեցող ռոբոտներ՝ ավանդական սուրճ և թեյ պատրաստելու համար:
Ամբողջ համակարգը բաղկացած է 6 առանցք, 2 ձեռք ունեցող ռոբոտից և ուղեկցող աշխատասեղանից:
Ինտեգրված ծրագրային ապահովումը թույլ է տալիս, որ այն գործընթացը կատարի ինքնուրույն՝ առանց մարդու միջամտության։
Սարքի մեջ տեղադրված է RGB տեսախցիկ, իսկ ռոբոտը կարող է իրական ժամանակում հետադարձ կապ ապահովել։ Zhi Ka Master-ն ունի նաև վթարային կոճակ, որը թույլ է տալիս կանգնեցնել ռոբոտի աշխատանքը:
Հայտնի է նաև, որ ռոբոտը զբաղեցնում է 3 քառակուսի մետր տարածք։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր