ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Սպառնացող վտանգը այս փուլում կասեցված է». Արթուր Ղամբարյան
10:48, 12.04.2021 | mamul.am
3708 | 0

Իրավական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Ղամբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՀ նախագահն այսօր դիմել է ՀՀ սահմանադրական դատարան՝ «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին հայտնի նախագծի սահմանադրականությունը որոշելու հարցով: Շնորհավորում եմ դատական համակարգի անկախության հարցերով մտահոգված դատավոր գործընկերներիս: Սպառնացող վտանգը այս փուլում կասեցված է:
Քաղաքական իշխանության նախաձեռնած այս օրենսդրական փոփոխությունները միտված են՝ «վերահսկողության» դաշտ բերելու ոչ կոնֆորմիստ դատավորներին, որի արդյունքում փաստացի կվերացվի դատավորի անկախության օբյեկտիվ սահմանադրական իրավունքը և կխարխլվի մարդու՝ արդար դատաքննության հիմնական իրավունքը:
Շնորհակալություն հայ իրավաբան գիտնականներին (Գ. Դանիելյանին, Գ. Ղազինյանին և մյուսներին) իրենց մտահոգությունների մասին բարձրաձայնելու և որոշումների կայացման վրա ազդելու համար:
Սպասնեք ՍԴ-ի որոշմանը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր