ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Թվում է` հնարավոր կլինի վերսկսել Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպումները՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հովանու ներքո»․ Կարասին
11:08, 12.04.2021 | mamul.am
4335 | 0

Ռուսաստանի ԱԳ նախկին փոխնախարար, Դաշնության խորհրդի միջազգային հարցերի հանձնաժողովի ղեկավար Գրիգորի Կարասինը հայտարարել է, որ սուր է դրված Լեռնային Ղարաբաղի տարածքի և դրա շրջանների ականազերծման հարցը։

«Իհարկե, շատ բան կախված կլինի նրանից, թե ինչպես կհաջողվի վստահություն հաստատել կողմերի միջև։ Կոնկրետ քայլեր արդեն արվել են։ Ռուսաստանի նախագահի նախաձեռնությամբ շարունակվում է քաղաքական հարցերի քննարկումը, որոնվում են հանգուցալուծումներ: Ակտիվորեն աշխատում է եռակողմ հանձնաժողովը՝ փոխվարչապետների մակարդակով, որը քննարկում է տնտեսական, տրանսպորտային, լոգիստիկ խնդիրները»,- ասել է նա:
Նա նաև հավելել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման գործում կարող են օգտակար դեր ունենալ։
«Այս եռյակն ունի փորձ և ամուր արտաքին աջակցություն։ Թվում է՝ հնարավոր կլինի վերսկսել Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների կանոնավոր հանդիպումների պրակտիկան՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հովանու ներքո, ինչը միջազգային մեծ արձագանք կստանա»,- հավելել է նա։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր