ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+24 °C
«Կան դեպքեր, երբ ամբողջությամբ է կեղծվում մթերքը». ՏՄՊՊՀ նախագահ
11:48, 12.04.2021 | mamul.am
3068 | 0

«Կաթնամթերթի շուկայում հնարավոր անբարեխիղճ մրցակցությունը կանխարգելելու և բացառելու համար միջոցառումներ ենք սկսել»,- լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը: «Խնդիրն այն է, որ կաթ և բուսական յուղ պարունակող մթերքները պետք է իրարից հստակ տարանջատում ունենան, և այն տվյալները, որոնք զետեղված են ապրանքի վրա, պետք է համապատասխանեն իրականությանը, որպեսզի հասարակությանը մոլորության մեջ չգցեն»,- ասել է Գ. Գևորգյանը՝ տեղեկացնելով, որ դեռևս երկու տարի առաջ են տնտեսվարողներին հորդորել իրավախախտումներից զերծ մնալ: «Ասացինք, որ հանձնաժողովը մեղմ մոտեցում է ցուցաբերելու, կոշտ պատասխանատվության միջոցներ չի կիրառելու և համագործակցության դաշտում փորձենք կարգավորել այս խնդիրը, սակայն ստուգումների արդյունքում իրավախատումներ հայտնաբերվեցին: Իհարկե, դրանք ավելի քիչ էին, քան նախորդ ստուգումների ժամանակ, սակայն այսօր չենք կարող ասել, որ դաշտն ամբողջությամբ զերծ է իրավախախտումներից»:

Պաշտոնյայի խոսքով՝ կան դեպքեր, երբ ամբողջությամբ է կեղծվում մթերքը՝ մակնշվում է թթվասեր, սակայն բուսական յուղ պարունակող մթերք, կաթնաշոռ կամ մեկ այլ բան է լինում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր