ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
«Վարույթը վերջացնելուց հետո բոլոր հարցերի պատասխանները կտանք». ՏՄՊՊՀ նախագահ
12:24, 12.04.2021 | mamul.am
2613 | 0

«Գնի էական բարձրացում կաթնամթերքի շուկայում այս պահին չկա, բայց դա մեր դաշտում չի գտնվում. կաթնամթերք արտադրողների քանակը բավականաչափ մեծ է: Կան տասնյակ ընկերություններ և չկա մի ընկերություն, որն ունի գերիշխող դիրք: Այստեղ էական մրցակցություն է տեղի ունենում: Տեղեկացնեմ, որ դաշտը մրցակցային է, և գները ձևավորվում են մրցակցության սկզբունքներով՝ շուկայի կանոններին համապատասխան»,- այսօր հրավիրած մամուլի ասուլիսին ասել է ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը:

Անդրադառնալով ձվի շուկային` պաշտոնյան նշել է, որ իրենց կողմից վերահսկվում է հետտոնական վիճակը: «Ձվի թեմայի հետ կապված միայն կասեմ, որ մարտի վերջին, մինչև այդ աղմուկի բարձրանալը, վարույթ ենք հարուցել, որովհետև նման խնդիրներ արդեն տեսել էինք»:

Ինչ վերաբերում է կարագի շուկային, ՏՄՊՊՀ նախագահը հայտնել է, որ այստեղ խախտումներ չեն հայտնաբերվել:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր