ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+7 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Հայ գերիների վերադարձը Ռուսաստանի համար առաջնահերթ հարցերից է»․ Կոպիրկին
13:20, 12.04.2021 | mamul.am
1751 | 0

Ադրբեջանում գտնվող հայ գերիների վերադարձը Ռուսաստանի համար առաջնահերթ հարցերից է։ Այս մասին «Մոսկվայի տանը» լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

«Գերիների խնդրի մասին խոսում են թե՛ մեր ղեկավարությունը, թե՛ խաղաղապահները։ Տարվում են աշխատանքներ, կա որոշակի առաջընթաց։ Գերիների հարցը Ռուսաստանի համար առաջնահերթ հարցերից է»,- ասել է նա։

Նա հաստատել է, որ գերիների վերադարձի ուղղությամբ շարունակելու է զբաղվել գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։

Անդրադառնալով Ադրբեջանի այն հայտարարություններին, որ գերիների հարցն արդեն լուծված է, դեսպանն ասել է․ «Ինձ համար բարդ է Ադրբեջանի հայտարարությունները մեկնաբանելը, ինչքանով ինձ է հայտնի, Ռուսաստանը շարունակում է աշխատանքները»:

«Հայ գերիների վերադարձը Ռուսաստանի համար առաջնահերթ հարցերից է»․ Կոպիրկին
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր