ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +9 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Nouvelles d'Arménie» պարբերականն անդրադարձել է ՄԻՊ-ի հայտարարությանը
15:20, 12.04.2021 | mamul.am
1835 | 0

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի ֆեյսբուքյան էջում գրված է. ««Nouvelles d'Arménie» պարբերականն անդրադարձ է կատարել Մարդու իրավունքների պաշտպանի այն հայտարարությանը, որը վերաբերում է Սյունիքի մարզում ադրբեջանական զինվորականների կողմից հայկական պետհամարանիշով քաղաքացիական ավտոմեքենայի ուղղությամբ քարեր նետելուն:

«ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հատուկ արձանագրում է, որ տեղի ունեցածն ակնհայտորեն վկայում է ՀՀ քաղաքացիների՝ Սահմանադրությամբ ամրագրված և միջազգայնորեն ճանաչված իրավունքների իրական սպառնալիքի մասին: Խոսքը վերաբերում է մարդկանց կյանքի, ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության, սեփականության և կենսական կարևորության այլ իրավունքներին»,- մեջբերել է լրատվամիջոցը՝ նշելով նաև այն, որ այս փաստը ևս վկայում է Սյունիքում անվտանգության ապառազմականացված գոտի ստեղծելու Պաշտպանի առաջարկի անհրաժեշտության մասին»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր