ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Իրենք հիմա գոռում են՝ բռնեք գողին, որ իրենք փրկվեն». Սամվել Բաբայան
16:32, 12.04.2021 | mamul.am
4736 | 0

Արցախյան երկրորդ պատերազմում պարտության պատճառների մասին է լրագրողների հետ զրույցում խոսել Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը: Ըստ նրա` տարբեր հարցազրույցների ժամանակ ոչ ոք չի հնչեցնում ամանակարևոր հարցերը. «Բոլոր գեներալները հարցազրույցներ, բացատրություններ են տալիս, բայց ձեզ մոտ հարց չի առաջանո՞ւմ՝ լավ, ո՞վ պիտի ղեկավարեր բանակը: Իրենք են չէ՞ վերջին 20 տարին ղեկավարում... Երբ որ Շտաբի պետն ասում է՝ երեք օր անց ես հասկացա՝ մենք պատրաստ չենք պատերազմի: Ես առաջարկում եմ գրավոր ներկայացնի, թե ի՞նչն է բերել նրան այդ համոզմանը, որ նա հասկացել է՝ բանակը պատրաստ չէ: Էդ փաստաթղթերը, երբ որ իրար կողք ես դնում, թե ինչ որոշումներ են կայացրել, ինչ են արել, պարզ է դառնում մեղավորների ցանկը: Իրենք հիմա գոռում են՝ բռնեք գողին, բռնեք ավազակին, որ իրենք փրկվեն»,- մեկնաբանել է Բաբայանը:

Մանրամասները` տեսանյութում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր