ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +9 °C ... +22 °C Վաղը`+25 °C
«Պահանջում ենք բերման ենթարկել Ջալալ Հարությունյանին». անհետ կորածների և զոհվածների ծնողներն ԱԺ-ում են
17:00, 12.04.2021 | mamul.am
3902 | 0

Անհետ կորածների և զոհվածների ծնողներն ԱԺ-ում են: Լրագրողների հետ զրույցում ծնողներից մեկը պահանջեց պատասխանատվության կանչել Ջալալ Հարությունյանին: «Երեխաներին խաբել, ասել են` տանում ենք պահեստներ: 10-րդ վաշտի հրամանատարը, որը տեղյակ է եղել, որ Հադրութը գոյություն չունի, թշնամու ձեռքն է, հրաժարվել է, ասել է` ոչ ես կգնամ, ոչ էլ տղաներին կուղարկեմ... Երեխաներին խաբել են, պոստից հանել են, տարել, կոխել մսաղաց: Պահանջում ենք ԱԱԾ-ից` բերման ենթարկել Ղարաբաղի էդ ժամանակվա հրամանատար Ջալալ Հարությունյանին, հրամանն ինքն է տվել: Իմանալով, որ տարածքը մերը չի, երեխաներին դիտավորյալ տարել են մսաղաց»,- ասաց ծնողներից մեկը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր