ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+26 °C
Վիվարոյի Վիգենը 200.000-ական դոլար է տվել Ալեն Սիմոնյանին ու Բաբկեն Թունյանին. «Մեդիապորտ»
21:28, 12.04.2021 | mamul.am
7757 | 1

Վիվարոյի Վիգենը 200.000-ական ԱՄՆ դոլար է տվել Ալեն Սիմոնյանին ու Բաբկեն Թունյանին՝ ինտերնետ շահումով խաղերի և տոտալիզատորի գովազդն արգելող օրենքն անցկացնելու համար: Գրում է «Մեդիապորտ» թելեգրամ-ալիքը:

Օրենքով նախատեսվում է արգելել տոտալիզատորի, շահումով խաղերի ցանկացած տեսակի գովազդ՝ ռադիոյով, հեռուստատեսությամբ և համացանցով։

«Բանն այն է, որ «Վիվարո» ընկերության սեփականատեր Վիգեն Բադալյանին՝ Վիվարոյի Վիգենին, արդեն հաջողվել է մենաշնորհ հաստատել ոլորտում, հիմա էլ գովազդի արգելք մտցնելով՝ փորձում է մյուս ընկերություններին առհասարակ դուրս մղել շուկայից:

Ի դեպ, օնլայն կազինոները «չարիք» համարող Նիկոլ Փաշինյանի ղեկավարման շրջանում Երևանի կենտրոնն ու արվարձանները ողողվել են բացառապես «Վիվարո»-ի գովազդային վահանակներով։

Իսկ Վիգեն Բադալյանը հանդիսանում է Փաշինյանի մերձավոր օլիգարխը։ Նաև նա է ֆինանսավորում Նիկոլ Փաշինյանին աջակցող ֆեյքային բանակներն ու հոգում է իշխանության մյուս ծախսերը»,- գրում է ալիքը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր