ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+8 °C, +8 °C ... +27 °C Վաղը`+28 °C
««Մարտի 1»-ի գործը պիտի վերանայվի». Ժիրայր Սեֆիլյան
21:48, 12.04.2021 | mamul.am
2987 | 0

«Ազգային ժողովրդական բևեռի» խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանը վստահ չէ, որ հունիսին կկայանան խորհրդարանական ընտրությունները, որոնց մասին հայտարարել է վարչապետ Փաշինյանը. «Բոլորս գիտենք՝ էդ մարդու խոսքն ինչքան արժեք ունի»,- «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիսի» ընթացքում ասել է նա:

Օգտատերերից մեկը հետաքրքրվել էր` վերաբացելո՞ւ է Մարտի 1-ի գործը, եթե «Ազգային ժողովրդական բևեռը» գա իշխանության:

«Մենք շատ ենք կարևորում, որ մինչ պետության ստեղծումը տեղի ունենա անցումային արդարադատության տրամաբանության ընթացք, կարևոր հարցերից մեկը պետք է լինի, որ այն շրջանակները, այն անհատները, որոնք այս 30 տարիների ընթացքում հանցանք են գործել մեր պետականության, մեր ժողովրդի նկատմամբ, նրանք պետք է պատասխանատվության ենթարկվեն: Ուստի, վստահաբար կարող ենք ասել` այո, «Մարտի 1»-ի գործը պիտի վերանայվի, պետք է նախ և առաջ մեր երկրից ներս անցած 30 տարիների իրավաքաղաքական գնահատականը տրվի, և դրա հիման վրա որդեգրվի անցումային արդարադատությունը», - ասել է քաղաքական գործիչը:

Մանրամասները՝ տեսանյութում:

««Մարտի 1»-ի գործը պիտի վերանայվի». Ժիրայր Սեֆիլյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր