ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Կրեմլը թույլ չի տվել հայկական բանակի արդիականացումը». Ժիրայր Սեֆիլյան
21:56, 12.04.2021 | mamul.am
5023 | 2

«Ազգային ժողովրդական բևեռի» խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանի պնդմամբ` իրենց ուժին վարկաբեկող մեքենա կա, որը երկար տարիներ կեղքել է հայ ժողովրդին, և «կառավարվում է հայտնի Կրեմլից»:

«Մեր պայքարի գլխավոր իմաստը նաև այն է, որ մենք պետք է ձերբազատվենք օտար կառավարումից, և բնական է, որ հետպատերազմյան ժամանակաշրջանում այսօր ազգային իմաստով նոր մթնոլորտ է ձևավորվել, շատերի աչքերը նաև բացվել են ու գնալով ավելի կբացվեն` իմանալով, որ մեր ռեգիոնում մեր հանդեպ թշնամական վերաբերմունք միայն թուրքերը չեն, որ ունեցել են, այդպիսի քաղաքականություն Կրեմլը ևս, դժբախաբար, որդեգրել է»,- «Ազատություն» ռ/կ-ի եթերում ասել է Սեֆիլյանը:

Ըստ նրա` մինչև պատերազմը դա դժվար էր հայ ժողովրդին բացատրելը, հիմա դա շատ ավելի տեսանելի է: Ավելին` Սեֆիլյանը կարծում է, որ Կրեմլը թույլ չի տվել հայկական բանակի արդիականացումը, և հենց դա է նաև եղել պատճառը արցախյան երկրորդ պատերազմում կրած պարտության:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Կրեմլը թույլ չի տվել հայկական բանակի արդիականացումը». Ժիրայր Սեֆիլյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր