ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
«Ռուսաստանն ու Թուրքիան համաձայնաբար վարեցին այս պատերազմը». Ժիրայր Սեֆիլյան
22:16, 12.04.2021 | mamul.am
3543 | 0

«Պատերազմն ինքը ապացուցեց, որ Ռուսաստանն ու Թուրքիան համաձայնաբար վարեցին այս պատերազմը մեր դեմ, և պատերազմի ընթացքում հայկական բանակի ձեռքերը կապված էին, և այդ պատճառով հայկական կողմի հնարավորությունների ամբողջական արսենալը չօգտագործվեց, և մենք պարտվեցինք»,- «Ազատություն» ռ/կ-ի եթերում հայտարարել է «Ազգային ժողովրդական բևեռի» խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանը:

Եթերի ընթացքում նա հռետորական հարց է բարձրացրել՝ ինչո՞ւ չորրորդ օրը ռուսական կողմը օդը չփակեց, այլ 40-րդ օրը փակեց. «Շատ պարզ է չէ՞. այստեղ այլ ապացույցներ բերելու կարիք չկա: Այդ հարվածները շարունակվում են մինչ այսօր, գերիների մինչ այսօր չլուծված լինելու հանգամանքի գլխավոր դերակատարը Ռուսաստանն է, կամ գերիների 64 հոգի Շիրակի մարզից զինադադարից մեկ ամիս հետո Խծաբերդի հայտնի գերեվարման օրն է, ի՞նչ է նշանակում զինադադարի օրոք, ռուսների ներկայությամբ գերեվարվել, հանգիստ ռուսները կարող էին խոչընդոտել, ավելին` ես վստահ եմ, որ բոլոր մանրամասները մեր ժողովրդի համար շուտով պարզ են լինելու: Ասածս այն է, որ ռուսական կողմը միայն ի վնաս մեզ գործունեությամբ է զբաղված առնվազն 200 տարուց ավելի»,- հայտարարել է Սեֆիլյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Ռուսաստանն ու Թուրքիան համաձայնաբար վարեցին այս պատերազմը». Ժիրայր Սեֆիլյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր