ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Քոչարյանին դատարանը չպատժեց, մենք կպատժենք»․ Արման Բաբաջանյան
22:40, 12.04.2021 | mamul.am
7590 | 2

ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը «Ֆակտոր»-ի եթերում անդրադարձել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ Պոզներին տված հարցազրուցին՝ քննադատելով նրան:

«Մենք ամբողջությամբ նույնիսկ չենք գիտակցել՝ ՀՀ նախագահի պաշտոնն ով է զբաղեցրել. մի մարդ, ում համար երկիրը եղել է սոսկ վայելքների և իշխանավարման մի տարածք, ո՛չ հայրենիք, որի նպատակը եղել է ՌԴ-ին հանձնել ամբողջությամբ Հայաստանի ստրատեգիական կարևորության բոլոր կռվանները և արժեքը։ Նրա հարցազրույցը հենց դրա մասին էր։ Նրա պատասխաններն այն մասին են, որ գործ ունենք մի մարդու հետ, ով իրականում նվաճող է և գալիս է վերանվաճելու 12-13 տարի առաջ կորցրածը։ Մեր՝ ժողովրդավարական ուժերի, խնդիրը այս գործչին ուղղակի դուրս դնելն է։ Իրավաքաղաքական գնահատական տալը հենց սրա մասին էր․ գործող իշխանության երկչոտությունը, ապիկարությունը, թուլությունը նաև նրա մեջ է, որ Ռոբերտ Քոչարյանին եթե չէիք կարող մի նորմալ մեղադրանք առաջադրել, գոնե պիտի թույլ չտայիք, որ նա էսպիսի քաղաքական դերակատարում ունենա։ Որովհետև 2018 թվականին Ռոբերտ Քոչարյանի անունից մարդիկ գալիս էին բանակցելու իշխանությունների հետ, որ ինչքա՞ն պիտի փող տանք, որպեսզի նրանից ազատվեք։ Եթե չէիք կարողանալու էս իրավական գործընթացը տանել, «Մարտի 1»-ի գործը որոշեցիք թաղել, որը վստահ եմ՝ մեզ հաջողվելու է վերաբացել, գոնե էնքան շնորհք ունենայիք, ինչ-որ որոշակի պայմաններով էս ապիկար հանցագործին դուրս դնեիք քաղաքական գործընթացներից և թույլ չտայիք՝ այդ հանցագործը հնարավորություն ստանա 2021 թվականի ընտրություններում որևէ հավակնություն ունենալ»,- ասել է Բաբաջանյանը՝ հավելելով, որ «Ռոբերտ Քոչարյանին դատարանը չպատժեց, բայց իրենք կպատժեն»:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Քոչարյանին դատարանը չպատժեց, մենք կպատժենք»․ Արման Բաբաջանյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր