ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Հայտնի է՝ ինչ ձևաչափով է մասնակցելու ընտրություններին Արամ Սարգսյանի գլխավորած կուսակցությունը
23:52, 12.04.2021 | mamul.am
6282 | 0

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն այսօր Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ ընտրություններին իրենք կմասնակցեն միայն իրենց կուսակցությունով, դաշինք չեն կազմի. «Էս անգամ որոշեցինք, որ 20 տարվա կուսակցություն ենք, դա քիչ ժամանակ չէ: Մեր դարբնոցում կան մարդիկ, անհատներ և նաև մեզ հետ համագործակցած բազմաթիվ անհատներ, որոնցով կարողանում ենք մեր ցուցակը համալրել: Մեր ցուցակով ենք մասնակցելու ընտրություններին»,- եթերի ընթացքում ասել է Սարգսյանը՝ չցանկանալով նշել անուններ, քանի որ, իր խոսքով, դեռ ցուցակն ամբողջությամբ չի համալրվել:

Սարգսյանը հայտարարել է նաև, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ ոչ մի քաղաքական ուժի չեն պատրաստվում քննադատել: Իր խոսքով՝ խոսելու են միայն ծրագրերից:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հայտնի է՝ ինչ ձևաչափով է մասնակցելու ընտրություններին Արամ Սարգսյանի գլխավորած կուսակցությունը
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր