ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«ՀՀ իշխանությունը պարտավոր Է միջազգային սկանդալ դարձնել սա». Կարեն Հովհաննիսյան
00:04, 13.04.2021 | mamul.am
5107 | 0

Ռազմագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բացահայտ հայատյացություն և հային սպանելու քարոզ։
Սաղավարտների ցուցադրումը ամենաբարձր մակարդակով խոսում է նրա մասին, որ Բաքվի բռնապետը խրախուսում է հային սպանելը, գլխատելը։
Ավելի մանրամասնեմ. քոչվոր ցեղերի մոտ կա ավանդույթ, որ գրավելով բնիկների բնակավայրերը՝ գլխատում են մարդկանց և գլխուները ցից հանում այդ բնակավայրերում։ Հիմա քոչվոր բռնապետի մոտ արթնացել է քոչվորի գենը և գլուխների փոխարեն հայ զինվորի սաղավարտն է ցուցադրում, որը ասոցացվում է գլխի հետ։
Հայաստանի Հանրապետության իշխանությունը ՊԱՐՏԱՎՈՐ Է միջազգային սկանդալ դարձնել սա։ Սա բացահայտ ռասիզմ է, որն ուղեկցվում է ռասսայական հողի վրա սպանելու արդեն անթաքույց քարոզով։
Բաքվի բռնապետն այսօր աշխատում է ներքին լսարանի վրա, չի ուզում, որ հաղթանակի էյֆորան մարի, քանի որ դա կլինի իր համար կործանարար, քանի որ նա ժամանակավորապես Թուրքիայի և ահաբեկիչների օգնությամբ գրավել է հողեր, որոնց կարգավիճակը դեռ անհայտ է։ Այն պատկանում է Թուրքիային, ՌԴ-ին, Եվրոպական ընկերություններին, թե Ալիևներին կամ Փաշաևներին․․․»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր