ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Ռուսաստանի ակտիվությունը կստուգի Արևմուտքի և Կիևի հարաբերությունները. Զելենսկի
19:28, 13.04.2021 | mamul.am
3489 | 0

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարծում է, որ սահմանների մոտ Ռուսաստանի «ագրեսիվ գործողությունները» կստուգեն Կիևի նկատմամբ Արևմուտքի վերաբերմունքը:

Արևմտյան պետությունները վերջին շրջանում մտահոգություն են հայտնում Ուկրաինայում Ռուսաստանի կողմից «ագրեսիվ գործողությունների» իբր ուժեղացման կապակցությամբ։

«Նրանք ցանկանում են ցույց տալ, որ Արևմուտքը կտատանվի Ուկրաինային աջակցելու հարցում, որ իրականում նրանք մեզ գործընկեր չեն համարում։ Կարծես, թե դա փորձություն է»,- ասել է Զելենսկին Time ամսագրին։

ԱՄՆ-ը Ռուսաստանին կոչ է արել բացատրել այդ տեղաշարժերը և հայտարարել է շփման պատրաստակամության մասին: ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը РИА Новости-ին հայտնել է, որ ամերիկյան կողմին պարզաբանումներ են տրվել ապրիլի սկզբին: Նա նշել է, որ ԱՄՆ-ի առաջարկած «տոնայնության և հեռանկարի» մեջ Ռուսաստանը երկխոսություն չի վարի, և Վաշինգթոնն ստիպված կլինի բավարարվել արդեն ստացած տեղեկատվությամբ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր