ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Ալիևը հայտարարել է, որ «Իսկանդերի» թեման քննարկել է Պուտինի հետ
13:24, 13.04.2021 | mamul.am
4290 | 0

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է Ղարաբաղում «Իսկանդեր-Մ» հրթիռների հայտնաբերման մասին տեղեկատվությունը, Բաքուն այդ կապակցությամբ պաշտոնական նամակ է ուղարկել Մոսկվա:

«Ապրիլի 1-ին ես հեռախոսազրույց եմ ունեցել իմ ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ։ Սովորաբար, ինչպես գիտեք, հեռախոսային խոսակցությունների բովանդակությունը համապատասխանեցվում է 2 կողմերի միջև: Մենք քննարկել ենք այդ հարցը։ Իմ ցուցումով՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պաշտոնական նամակ է ուղարկել՝ լուսանկարներով, ապացույցներով։ Բայց առայժմ ոչ մի պատասխան չենք ստացել»,- ասել է Ալիևը։

Նա անդրադարձել է նաև հայկական կողմի հայտարարություններին։ «Նրանք մեկ խոսում են ոչ պայթած հրթիռների մասին, մեկ ասում, որ դա գաղտնիք է։ Նշանակում է, ամեն դեպքում օգտագործվել են։ Մենք սպասում ենք Երևանից պաշտոնական պատասխանի։ Ավելին ասեմ, մենք բավականաչափ տեղեկատվություն ունենք, սակայն պաշտոնական պարզաբանումների ենք սպասում»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր