ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +3 °C ... +12 °C Վաղը`+16 °C
Լավրովն ու Զարիֆը քննարկել են Ղարաբաղում՝ հետպատերազմյան կարգավորման գործում տարածաշրջանի երկրների դերը
13:32, 13.04.2021 | mamul.am
2989 | 0

Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Մոհամադ Ջավադ Զարիֆը քննարկել են այն դերը, որը կարող են ունենալ Լեռնային Ղարաբաղում՝ հետպատերազմյան կարգավորման գործում։ Այս մասին ռուս դիվանագետը հայտարարել է Թեհրանում կայացած բանակցությունների արդյունքների վերաբերյալ մամուլի ասուլիսի ժամանակ։

«Մենք ընդգծել ենք հակամարտության հետևանքների հաղթահարման կարևորությունը և, ընդհանուր առմամբ, դրա երկարաժամկետ քաղաքական-դիվանագիտական կարգավորման հասնելն արդարացի հիմունքներով՝ ի շահ հայ և ադրբեջանցի ժողովուրդների։ Քննարկել ենք այն դերը, որը կարող են խաղալ տարածաշրջանի երկրներն այդ գործընթացում»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր