ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Ադրբեջանի նախագահը վիրավորում է զոհված հայ զինվորների հիշատակը»․ Եվրոխորհրդարանի հույն պատգամավոր
22:00, 13.04.2021 | mamul.am
5326 | 0

Եվրոխորհրդարանի պատգամավոր Նիկոս Անդրուլաքիսը դատապարտել է Բաքվում բացված ռազմական ավարի «պուրակը», որտեղ ներկայացված են Լեռնային Ղարաբաղում պատերազմի հետևանքով զոհված հայ զինվորների սաղավարտներն ու մանեկենները, գրում է Greek City Times-ը։
Սոցիալական ցանցերում, Եվրոխորհրդարանի անդամ Նիկոս Անդրուլաքիսը քննադատել է Ադրբեջանի նախագահին և ընդգծել, որ նա «վիրավորում է հայ զինվորների հիշատակը»՝ ստեղծելով «բարբարոսության պուրակ»:
«Միջազգային կազմակերպությունները չեն կարող լռել մարդկության համար ամոթալի այս միջնադարյան պրակտիկայի մասին»,- ասել է նա:
Ըստ տեղական ԶԼՄ-ների, «պուրակն» Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում իր առաջին այցելուներին կընդունի ապրիլի 14-ին:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր