ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +11 °C ... +22 °C Վաղը`+25 °C
Բրեդ Փիթն ու Զենդեյան կդառնան «Օսկար 2021» մրցանակաբաշխության հաղորդավարները
22:32, 13.04.2021 | mamul.am
12765 | 0

«Օսկար 2021» մրցանակաբաշխության հաղորդավարները կլինեն հոլիվուդյան դերասան Բրեդ Փիթն ու դերասանուհի Զենդեյան: Այս մասին կազմակերպիչները հայտնել են իրենց Instagram-ի էջում։
Մրցանակաբաշխությանը կմասնակցեն նաև Հոլի Բերին, Հոաքին Ֆենիքսը, Լորա Դերնը, Ռենե Զելվեգերը, Ռիզ Ուիզերսփունը, Հարիսոն Ֆորդը: Նրանք պետք է ոսկե արձանիկներ հանձնեն դափնեկիրներին։
2021 թվականի Օսկարի» 93-րդ մրցանակաբաշխությունը տեղի կունենա ապրիլի 26-ի գիշերը՝ առկա ձևաչափով։ Միջոցառման մասնակիցների մոտ կստուգեն COVID-19-ի առկայությունը։
Ավելի վաղ հաղորդվել էր նաև, որ «Օսկարը» կընթանա Լոնդոնում և Փարիզում՝ հանուն առկա ձևաչափի: Ինչպես հայտարարել են պրոդյուսերները, 2 լրացուցիչ հարթակ ավելացնելու որոշումն ընդունվել է այն մտավախությունների ֆոնին, որ Եվրոպայում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի վատթարացման պատճառով արարողության որոշ հյուրեր չեն կարողանա ժամանել ԱՄՆ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր