ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
ԵՄ-ը կպատժի Թուրքիային որևէ տարածաշրջանում ագրեսիվ վարքագիծ դրսևորելու դեպքում
23:48, 13.04.2021 | mamul.am
4704 | 0

Եվրոմիության երկրները պատժամիջոցներ կսահմանեն Թուրքիայի նկատմամբ, եթե վերջինն ագրեսիվ վարքագիծ դրսևորի Արևելյան Միջերկրականում և այլ տարածաշրջաններում: Այս մասին հայտնել է Ֆրանսիայի ԱԳՆ-ին կից գործող պետքարտուղար Կլեման Բոնը՝ ելույթ ունենալով երկրի Ազգային ժողովում (խորհրդարանի ստորին պալատը):

«Եվրոպան ամուր, միասնական և հստակ գիծ ընդունի Թուրքիայի նկատմամբ: Մենք չենք ձգտում էսկալացիայի, բայց մենք պաշտպանում ենք մեր շահերը: Թուրքիան պետք է ընտրի՝ կգնա արդյոք ապաէսկալացիայի ուղով, թե կնախընտրի հավատարիմ մնալ ագրեսիվ վարքագծին, և այդ դեպքում Եվրամիությունը պատրաստ կլինի արձագանքել:
Մենք միջոցներ ենք նախապատրաստել, այդ թվում՝ պատժամիջոցներ, եթե հարկ լինի»,- ասել է ֆրանսիացի պետքարտուղարը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր