ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+24 °C
Եղանակը Հայաստանի Հանրապետությունում և Արցախում
08:28, 14.04.2021 | mamul.am
3107 | 0

Հանրապետության տարածքում՝

Ապրիլի 14-ի գիշերը և առավոտյան, 18-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 16-17-ը՝ հիմնականում կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում 15-20 մ/վ: Ապրիլի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ։

Օդի ջերմաստիճանն ապրիլի 14-18-ն աստիճանաբար կբարձրանա 7-9 աստիճանով:

Եղանակը ՀՀ մարզերում և Արցախում

Երևան քաղաքում՝

Ապրիլի 14-ի գիշերը և առավոտյան, 18-ի երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ: Ապրիլի 14-ի ցերեկը, 15-17-ը, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Եղանակը մայրաքաղաքում

Երևան քաղաքի ապրիլի 14-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 31.30C (1998 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` -0.60C (1969 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 13.20C

Եղանակային կանխատեսումներին առավել մանրամասն ծանոթանալու համար այցելեք այստեղ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր