Խծաբերդից գերեվարված զինծառայողների ծնողները շարունակոմ են փակ պահել Շիրակի մարզպետարանի մուտքը: Գերիների հարազատների պահանջը չի փոխվել։ Նրանք պահանջում են հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Հիշեցնենք, որ երեկ լարված իրավիճակ էր մարզպետարանում: Ուշ երեկոյան, բանակցությունների արդյունքում, գերեվարված զինծառայողների ծնողները կառույցի կին աշխատակիցներին թույլ տվեցին դուրս գալ արգելափակված շենքից: Այսօր շենքը լքեց նաև Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը՝ ասելով, որ կվերադառնա կես ժամից: Խծաբերդից գերեվարված շիրակցի տղաների հարազատները չեն հեռանում մարզպետարանի մոտից. նրանք սպասում են իշխանությունների արձագանքին: |