ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Սեպտեմբերի 30-ի ԱԽ նիստին Օնիկ Գասպարյանն ասել է, որ հակառակորդը ոչ մի առաջխաղացում չի ունեցել»․ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում է
10:45, 14.04.2021 | mamul.am
5195 | 0

«Պատերազմի մասին, իհարկե, շատ է խոսվել, բայց ես այսօրվա առիթը պատեհ եմ համարում պատերազմի վերաբերյալ մի շարք շահարկումների ապատեղեկատվությունների և հարցերի պատասխանը տալու»,- այսօր՝ ԱԺ ամբիոնից հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Օնիկ Գասպարյանը 2020 թվականի նոյեմբերի 17-ին հայտարարել է, որ պատերազմի չորրորդ օրը՝ ԱԽ նիստի ժամանակ, ներկայացրել է մեր կորուստները և ստեղծված իրադրության վերաբերյալ ԶՈՒ գնահատականը՝ նշելով, որ երկու-երեք օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար»,-ասաց վարչապետը։

«Ուզում եմ այս ամբիոնից պաշտոնապես արձանագրել, որ Օնիկ Գասպարյանի նոյեմբերի 17-ի հայտարարության այդ կետն իրականության հետ որևէ աղերս չունի։ Չի ասել ԳՇ պետը նման բան․ դա արձանագրված է պաշտոնապես, այդ թվում՝ ձայնագրությամբ։ Ընդհակառակը՝ ասել է, որ հակառակորդը ոչ մի առաջխաղացում չի ունեցել, բանակը կատարում է իր առջև դրված և մինչև վերջ կկատարի»,- նշեց Փաշինյանը։

«Սեպտեմբերի 30-ի ԱԽ նիստին Օնիկ Գասպարյանն ասել է, որ հակառակորդը ոչ մի առաջխաղացում չի ունեցել»․ Նիկոլ Փաշինյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր