ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Թուրքիայի ԱԳՆ-ը գնահատել է ավիահաղորդակցությունը սահմանափակելու Ռուսաստանի որոշումը
11:48, 14.04.2021 | mamul.am
4471 | 0

Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ ավիահաղորդակցությունը սահմանափակելու ՌԴ որոշման մեջ քաղաքական ենթատեքստ չի տեսնում։

«Այսպես թե այնպես, այդ որոշման բացասական հետևանքներ կլինեն։ Ես դրանում քաղաքական ենթատեքստ չեմ տեսնում։ Մենք աշխատում ենք թռիչքների վերականգնման ուղղությամբ»,- ասել է Չավուշօղլուն։

Ավելի վաղ ՌԴ փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան հայտնել էր, որ որոշում է կայացվել ապրիլի 15-ից հունիսի 1-ը Թուրքիայի հետ ավիահաղորդակցությունը սահմանափակելու մասին: «Ռոսպոտրեբնադզորի» ղեկավար Աննա Պոպովան հայտարարել է, որ Թուրքիայում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը շատ արագ է բարդանում, վիրուսի մուտացված շտամներն ամենից շատ Ռուսաստան են բերվել այդ երկրից:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր