ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Այդ ժամանակ ադրբեջանական կողմը չընդունեց Հադրութի դեօկուպացիայի առաջարկը»․ Նիկոլ Փաշինյան
11:32, 14.04.2021 | mamul.am
5049 | 0

«Շատ է շահարկվել այն հարցը, թե ինչ է տեղի ունեցել հոկտեմբերի 19-ին և դրանից հետո»,- այսօր ԱԺ ամբիոնից խոսելով 44-օրյա պատերազմի մասին՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Վերլուծելով իրադրությունը և խորհրդակցելով Արցախի նախագահի և ԶՈՒ ԳՇ-ի հետ՝ ես որոշել եմ, որ մենք պետք է որոշակի ծանր զիջումների ճանապարհով հասնենք հրադադարի։ Այդ կապակցությամբ հրավիրել եմ ԱԽ նիստ, որին մասնակցել են խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչներ՝ այդ թվում ընդդիմադիր։ Ավելին, այդ նիստին մասնակցել են ՀՀ նախագահը և Վեհափառ Հայրապետը։ Նույն օրը հրավիրել եմ արտախորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչներին և տեղեկացրել եմ կատարվող իրադրությունների մասին»,- ասաց վարչապետը։

Այնուհետև, համաձայն պայմանավորվածության, Նիկոլ Փաշինյանը զանգահարել է ՌԴ նախագահին։

«ՌԴ նախագահին ասել եմ, որ մենք ուզում ենք հրադադար՝ Ադրբեջանի տարածքների 5+2 ձևաչափի վերադարձի պայմանով։ Ռուսաստանի նախագահն ունեցել է խոսակցություն Ադրբեջանի նախագահի հետ, ինչի արդյունքում պարզ է դարձել, որ ադրբեջանական կողմը կտրականապես չի ընդունում Հադրութի շրջանի դեօկուպացիայի մեր առաջարկը և պահանջում էր, որ Շուշի ներքին տեղահանվածների վերադարձի հետ չկապվի ԱՀ կարգավիճակի ճշգրտումը։ Նաև ակնարկ է եղել, որ ոչ թե պետք է լինի 5+2 բանաձևով տարածքների վերադարձ՝ գումարած սրան, այլ պետք է լինի 7 տարածքների վերադարձ»,- ասաց վարչապետը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր