ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+25 °C
«Սա եղել է բանակցություններում Ադրբեջանի դիրքորոշումը»․ Նիկոլ Փաշինյան
11:52, 14.04.2021 | mamul.am
3186 | 0

«Մեր իրականության մեջ ստեղծվել է այնպիսի ըմբռնում, թե այն կողմը, որը բանակցություններում, այսպես ասած, ցուցաբերում է ոչ կառուցողական մոտեցում, այդ կողմի նկատմամբ միջազգային հանրությունը ճնշումներ է գործադրում՝ նրան կառուցողական դաշտ բերելու համար»,- այսօր ԱԺ ամբիոնից խոսելով 44-օրյա պատերազմի մասին, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Սա ուղղակի պարզ մոլորություն է, որովհետև x պահից սկսած՝ առնվազն 2011թ.-ից, երբ ադրբեջանական կողմը որդեգրել է ապակառուցողական դիրքորոշում, միջազգային հանրությունը ոչ թե Ադրբեջանին համոզել է, որ կառուցողական դաշտ գա, այլ հայկական կողմի առաջ խնդիր է դրել, որ ավելի շատ զիջումներ անի, որ հնարավոր լինի Ադրբեջանին բերել կառուցողական դաշտ»,- ասաց Փաշինյանը՝ նշելով որ այն պնդումները, թե հանրաքավեի շուրջ պայմանավորվածություններ կան, ևս մոլորության փորձ է։

«Այո՛, բանակցային փաթեթներում եղել է հանրաքվեի դրույթ, և ասվել է, որ հանրաքվեն պետք է արտահայտի ԼՂ ամբողջ բնակչության ազատ կամարտահայտումը: Թվում է, թե ամեն ինչ նորմալ է, բայց չկա ընդգծում՝ որտեղ է տեղի ունենալու այդ հանրաքվեն»,- նկատեց վարչապետը:

«Հանրաքվեի արեալը նկարագրված չէ, սա սկզբունքային կարևոր հարց է, որովհետև Ադրբեջանը միշտ ունեցել է այն դիրքորոշումը, որ, իր Սահմանադրության համաձայն, միջազգայնորեն իր տարածքի մաս համարվող որևէ հատվածի կարգավիճակի հարց կարող է ճշգրտվել միայն այնպիսի հանրաքվեով, որը պետք է տեղի ունենա Ադրբեջանի ամբողջ տարածքում: Սա եղել է բանակցություններում Ադրբեջանի դիրքորոշումը»,- հավելեց Փաշինյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր