ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Այս իրավիճակում երկուսն էլ բացառված էր». Ռուբեն Մելիքյան
12:00, 14.04.2021 | mamul.am
3860 | 0

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. ««Օրենքով գողին» ապօրինի եղանակով ձերբակալում են՝ «օրենքով գող» լինելու համար...

Մի քանի իրավական նկատառում՝

1) Ձերբակալելիս ձեռնաշղթա կարելի է կիրառել միայն եթե ձերբակալվողը կարող է վնաս հասցնել ոստիկաններին կամ փախուստի դիմել։ Այս իրավիճակում երկուսն էլ ԲԱՑԱՌՎԱԾ ԷՐ։

2) Ձեռնաշղթայված ձերբակալվածին «պառկացնել» կարելի է միայն այն դեպքում, եթե նա մինչ այդ դիմադրում էր կամ փախուստի փորձ էր կատարել։ Զուտ նվաստացման նպատակով «պառկացնել» ՉԻ ԿԱՐԵԼԻ։

3) Ձերբակալելիս դիմադրելու հնարավորություն չունեցող անձին հարվածել ՉԻ ԿԱՐԵԼԻ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր