Mamul.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 523.10, EUR 631.17, RUB 7.03, GBP 733.65
+14 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+27 °C
«Ռոբերտ Քոչարյանի ժամանակներում ոչ միայն հույս են տվել Ադրբեջանին, այլև՝ երաշխիք»․ Նիկոլ Փաշինյան
12:12, 14.04.2021

«Հենց Ռոբերտ Քոչարյանի ժամանակներում՝ 1997-98թթ., ոչ միայն հույս են տվել Ադրբեջանին, որ Ադրբեջանը կհասնի իր նպատակին, այլև երաշխիք են տվել, և այդ երաշխիքը Ղարաբաղը բանակցային գործընթացից դուրս թողելն է»,- այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Առանց Ղարաբաղի բանակցությունների գնալը հույս և երաշխիք է եղել Ադրբեջանին, որ նրանք պիտի հասնեն իրենց նպատակին: Ի՞նչ պիտի անեին՝ այն, ինչ մենք փորձեցինք անել 2019թ.՝ ասելով, որ մենք առանց Ղարաբաղի չենք պատկերացնում բանակցություն և հարցի լուծում: Իրենք պետք է անեին 1997-98թթ., որովհետև այն ժամանակ Ադրբեջանը պատրաստ չէր և չէր կարող ռազմական լուծում տալ խնդրին: Մենք ոչ միայն մեզ չէինք խաբի, թե բանակցություններով խնդիր ենք լուծում, այլև՝ Ադրբեջանին․․․ Զուգահեռ կպատրաստվեինք պատերազամին»,- նկատեց Փաշինյանը:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր