ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Եթե Քոչարյանը թուրքական գործակալ լիներ, նրա օրոք խորհրդարանում կգնդակահարեին Վազգեն Սարգսյանին և Կարեն Դեմիրճյանին»․ վարչապետ
12:28, 14.04.2021 | mamul.am
8809 | 0

«Ռոբերտ Քոչարյանն ասում է՝ եթե վարչապետը լիներ թուրքական գործակալ, կաներ այն ամենը, ինչ արվել է»,- այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Եթե Ռոբերտ Քոչարյանը լիներ թուրքական գործակալ և 97-98թթ․ եթե Հայաստանը ղեկավարեին թուրքական գործակալներ, ամենամեծ ծառայությունը, որ նրանք կարող էին մատուցել Ադրբեջանին՝ Ղարաբաղը բանակցային գործընթացից դուրս թողելն է»,- ասաց Փաշինյանը։

«Եթե Ռոբերտ Քոչարյանը լիներ թուրքական գործակալ, նրա օրոք Հայաստանի խորհրդարանում կգնդակահարեին Արցախյան հաղթանակի հեղինակ Վազգեն Սարգսյանին և Հայաստանն արդյունաբերական երկիր դարձրած առաջնորդ Կարեն Դեմիրճյանին, որովհետև ում, եթե ոչ թուրքական գործակալների օրոք կարող էր․․․»,- հավելեց Փաշինյանը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր