ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Թուրքերը մեզ թշնամի՞ են, թե՞ ոչ. վարչապետը պատասխանում է լրագրողների հարցին
12:36, 14.04.2021 | mamul.am
131523 | 1

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը դիմելով վարչապետ Նիկոլ փաշինյանին ասաց, որ լրագրողները խնդրել են պատասխանել հարցին՝ արդյոք թուրքերը մեզ թշնամի՞ են, թե՞ ոչ:

«Մե՞նք ենք, որ պետք է պատասխանեք էդ հարցին: Էդ պատմությունը, վերջին պատերազմը, վերջին իրադարձությունները...դա քննարկման առարկա էլ չի: Այո՛, թուրքերը, այո՛ ադրբեջանցիները մեր թշնամիներն են: Իրենք էլ մեզ են թշնամի համարում: Իրենք խնդիր են դնում մեզ ոչնչացնեն, մենք՝ իրա՞նց: Սա՞ է խնդիրը: Ես կարծում եմ՝ ո՛չ, մենք էսպիսի խնդիր չպետք է չձևավորենք: Լավ, էս թշնամությունն ի՞նչ ենք անելու: Ես մարզերում այլ բան եմ ասում՝ որքան մենք ենք իրենց համարում թշնամի, այնքան իրենք են մեզ համարում թշնամի...»,- ԱԺ ամբիոնից պատասխանեց Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ հարցն ուրիշ տեղ է. «Մենք ինչքա՞ն ենք էսկալացնելու էդ թշնամությունը: Իրենք էլ, մենք էլ, կարծում եմ, այսպիսի խնդիր չպետք է ձևակերպենք»,- ասաց վարչապետը:

Հիշեցնենք, որ վարաչպետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում պատասխանում է պատագամավորների հարցերին:

Թուրքերը մեզ թշնամի՞ են, թե՞ ոչ. վարչապետը պատասխանում է լրագրողների հարցին
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր