ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +5 °C ... +15 °C Վաղը`+20 °C
«Ոչինչ տեղից չի շարժվում». գերիների հարազատները ժամանակ տվեցին իշխանություններին
12:59, 14.04.2021 | mamul.am
2307 | 0

«Մենք որոշել ենք՝ ոչ միայն այս կառույցի աշխատանքը կանգնեցնել, այլև ուրիշ»,- «ԳԱԼԱ»-ի հետ զրույցում ասացին գերեվարված զինծառայողների հարազատները, ովքեր երեկվանից փակ են պահում Շիրակի մարզպետարանի շենքը:

«Երեկվանից սպասում ենք մեր երկրի վարչապետի հանդիպմանը: Ինչ մեր իշխանություններն ասում են՝ չեն անում, ոչինչ տեղից չի շարժվում: Մենք ժամանակ են տալիս իշխանություններին: Ամբողջ Շիրակի մարզի բնակչությունը սպասում է, անհապաղ մեզ պետք է պատասխան տան»,- ասաց հարազատներից մեկը:

Վերջինների խոսքով, եթե այսօր պատասխան չստանան, խաթարելու են այլ կառույցների աշխատանքները:

«Ոչինչ տեղից չի շարժվում». գերիների հարազատները ժամանակ տվեցին իշխանություններին
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր