ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Ա՛յ տղա, եթե նախկինները լավը լինեին, դու հիմա էդ աթոռին լխկված չէիր լինի». Լիզա Ճաղարյան
14:24, 14.04.2021 | mamul.am
3439 | 0

Լրագորղ Լիզա Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է . «Երեք տարի վարչապետի աթոռին սոսնձվելուց ու ողջ ազգի բոլոր սպասելիքները տապալելուց, ահավոր պարտությունից ու զարհուրելի կորուստներից հետո, կրկնում եմ` ԵՐԵՔ տարի հետո կանգնել է ամբիոնի մոտ ու պատմում է, թե նախկիններն ինչքան վատն էին։
Ես չեմ էլ քննարկում` նախկիններից ով էր վատը, ով` լավը, ով ինչքան էր վատը, ով` որքան էր լավը, ընդամենը հիշեցնում եմ` ԵՐԵՔ տարի առաջ էս ՊԱՏՈՒՀԱՍ–ին ժողովուրդն ընտրեց, որ էդ վատերի վատ բաները չեզոքացներ ու լավ բաներ աներ։
Հիմա էս արարածը երեք տարում երկիրը դժոխք է դարձրել ու կրկին բարբաջում է նախկինների հասցեին։
Ա՛յ տղա, եթե նախկինները լավը լինեին, դու հիմա էդ աթոռին լխկված չէիր լինի։
Անիծվի էդ օրը»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր