ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Սպառնացել են լրագրող Անի Գևորգյանին և տարածել երեխայի նկարները. «Մեդիա պաշտպան»
20:44, 14.04.2021 | mamul.am
4006 | 0

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել. «Լրագրող Անի Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, որ իրեն սպառնում են ու երեխայի նկարներն են տարածում։
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը դատապարտում է լրագրողի նկատմամբ ճնշումներ գործադրելու բոլոր փորձերը։ Լրագրողի երեխայի տվյալները տարածելը անընդունելի, անբարոյական քայլ է, իսկ սպառնալիքը՝ քրեորեն դատապարտելի։
Ոստիկանությունը պետք է զբաղվի այս դեպքով և օրենքի շրջանակում պատասխանատվության ենթարկի առանց ծնողի թույլտվության անչափահասի նկարը տարածողներին և լրագրողին մասնագիտական աշխատանքի պատճառով սպառնացողներին։
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հորդորում է լրագրողական համայնքին միասնական լինել և թույլ չտալ, որ իշխանության շահերը սպասարկող շրջանակները խոչընդոտեն ու սպառնան լրագրողներին»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր